Հաճախ են փնտրում

Վերադարձ և երաշխիք

Ապրանքի վերադարձ

Հաճախորդը կարող է վերադարձնել գնված ապրանքը 14 օրացուցային օրվա ընթացքում ապրանքը ստանալու պահից, եթե ապրանքը չի օգտագործվել, պահպանված է ապրանքային տեսքը, օրիգինալ փաթեթավորումը և բոլոր պարագաները։

Վերադարձ իրականացնելու համար հաճախորդը պետք է կապ հաստատի մեր սպասարկման ծառայության հետ։ Ապրանքը ստանալուց հետո այն ստուգվում է, և պայմաններին համապատասխանելու դեպքում իրականացվում է վերադարձ։

Գումարի վերադարձ

Գումարի վերադարձը կատարվում է նույն վճարման եղանակով, որով կատարվել է գնումը, 5–10 աշխատանքային օրվա ընթացքում վերադարձի հաստատումից հետո։

Ապրանքի վերադարձ չի իրականացվում, եթե ապրանքը վնասվել է հաճախորդի կողմից, բացակայում է օրիգինալ փաթեթավորումը կամ պարագաները։

Պատվերի չեղարկում

Մինչև հաստատումը Գնորդը կարող է չեղարկել պատվերը մինչև դրա հաստատումը օպերատորի կողմից։

Հաստատումից հետո Պատվերի չեղարկումը հնարավոր է միայն մինչև այն փոխանցվի առաքման ծառայությանը։ Դրա համար անհրաժեշտ է կապ հաստատել խանութի հետ։

Առաքման ընթացքում Եթե պատվերը արդեն փոխանցված է առաքման, գնորդը կարող է հրաժարվել այն ստանալու պահին, սակայն առաքման ծախսերը չեն վերադարձվում։

Գումարի վերադարձ Վճարված պատվերի չեղարկման դեպքում գումարը վերադարձվում է 3–10 աշխատանքային օրվա ընթացքում նույն վճարման եղանակով։

Սահմանափակումներ Ապառիկով գնված ապրանքները կամ հատուկ պայմաններով պատվերները կարող են չեղարկման ենթակա չլինել հաստատումից հետո։

Երաշխիք

Երաշխիքային պայմանները կախված են ապրանքից և սահմանվում են արտադրողի կողմից և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ։ Կոնկրետ ապրանքի երաշխիքի ժամկետը և պայմանները խնդրում ենք ճշտել մենեջերից՝ գնելիս։

Հարցեր վերադարձի վերաբերյալ

Վերադարձի և չեղարկման հարցերով՝ 033 80 80 81, info@ipmobile.am