Պայմաններ և Դրույթներ
Պայմանագրում օգտագործվող հասկացությունները
Գնորդ՝ սույն օֆերտայի պայմաններով օֆերտան ընդունած ֆիզիկական՝ 21 տարեկան լրացած անձանց կամ իրավաբանական ցանկացած անձ:
Վաճառող՝ « ԻՊ Մոբայլ »:
Ապրանք՝ օֆերտան ընդունած ֆիզիկական կամ իրավաբանական անձի կողմից
www.ipmobile.am կայքում վաճառվող ցանկացած ապրանք և ապրանքներ:
Առաքիչ՝ « ԻՊ Մոբայլ » -ի կողմից լիազորված անձ, որն իրականացնում է պատվիրված ապրանքի առաքումը Գնորդին իր իսկ կողմից նշված հասցեում՝ Հայաստանի հանրապետության տարածքում:
Պատվեր՝ ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձի կողմից
www.ipmobile.am կայքում վաճառքի համար ներկայացված ցանկացած ապրանքի գնման դեպքում այն Գնորդին հասցնելու՝ առաքելու պահանջ:
Մատակարարում՝ ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձի կողմից
www.ipmobile.am կայքում վաճառքի ներկայացված ցանկացած ապրանքի գնման դեպքում Վաճառողի կողմից լիազորված անձի միջոցով Գնորդին հասցնելու պրոցեսը:
1. Ընդհանուր դրույթներ
1.1 « ԻՊ Մոբայլ » -ն ողջունում է Ձեզ
www.ipmobile.am կայքում և առաջարկում է Ձեզ ծանոթանալ ներքոնշյալ պայմաններին և կանոններին մինչև որևէ ապրանք գնելը:
1.2 www.ipmobile.am կայքում « ԻՊ Մոբայլ » -ն ներկայացնում է իր կողմից վաճառվող ապրանքատեսակները, ինչը հանդիսանում է հրապարակային օֆերտա՝ ուղղված բոլոր ֆիզիկական և իրավաբանական անձանց, ովքեր սույն օֆերտայում սահմանված պայմաններով Վաճառողի հետ Ապրանքի գնման և վաճառքի պայմանագրի կնքման իրավունք ունեն։ Գնորդի կողմից սույն օֆերտայի համաձայնության հիման վրա կնքվող պայմանագիրը հանդիսանում է միացման պայմանագիր, որին Գնորդը միանում է առանց որևիցե բացառությունների և առարկությունների:
1.3 Գնորդի կողմից ինչպես ինքնուրույն, այնպես էլ Վաճառողի կողմից Ապրանքի գնման պատվերի ձևակերպումը հանդիսանում է սույն պայմանագրի պայմանների ընդունման անհերքելի փաստ: Ապրանքի գնման պատվերը հաստատած Գնորդը համարվում է սույն պայմանագրի դրույթներով վաճառողի հետ գործնական փոխհարաբերության մեջ մտած անձ:
1.4 Վաճառողի մոտ պավիրված ապրանքի կամ ապրանքների բացակայության դեպքում, Վաճառողը իրավունք ունի ամբողջովին կամ մասնակի չեղարկել Գնորդի պատվերը, ինչի մասին Վաճառողը տեղեկացնելու է Գնորդին վերջինիս էլեկտրոնային հասցեին, որը նշվում է պատվերը հաստատելու ժամանակ էլեկտրոնային նամակով կամ հեռախոսակապի կամ հեռահաղորդակցման ցանկացած այլ կապի միջոցով, եթե առկա է նման հնարավորություն:
2. Պայմանագրի առարկան
2.1 Վաճառողը
www.ipmobile.am կայքում գրանցված պատվերի հիման վրա փոխանցում է, իսկ Գնորդը պատվերը հաստատելուց հետո վճարում է և ստանում է պատվիրված Ապրանքը, սույն պայմանագրի համաձայն:
2.2 Ապրանքի գինը սահմանվում է Վաճառողի կողմից միակողմանի՝ նախապես հրապարակված է
www.ipmobile.am կայքում, սահմանված կարգով և սահմանվում է Հայաստանի Հանրապետության դրամով, որը արտահայտում է ապրանքի մեկ միավորի արժեքը՝ գինը:
2.3 Վաճառողը իրավունք ունի ցանկացած ժամանակ առանց ծանուցման փոփոխության ենթարկել առաջարկվող ապրանքների գինը:
2.4 Գնորդի կողմից ապրանքի գինը վճարվում է ամբողջությամբ (100%) և միանվագ, ինչպես կանխիկ, այնպես էլ անկանխիկ՝ Վաճառողի բանկային հաշվեհամարին փոխանցում կատարելու միջոցով: Վճարման տեսակի վերաբերյալ իր ընտրության մասին Գնորդը պետք է նախապես տեղեկացնի Վաճառողին՝
www.ipmobile.am կայքում գնում կատարելու ժամանակ՝ մինչ պատվերը հաստատելը:
2.4.1 Կանխիկ վճարման տարբերակ Գնորդի կողմից կանխիկ վճարման տեսակի դեպքում կանխիկ վճարումը կատարվում է ապրանքը Գնորդին Մեր առաքիչի միջոցով փոխանցելու և հանձնելու պահին: Ապրանքի համար վճարման փաստը հաստատվում է առաքիչի կողմից Գնորդին տրվող անդորրագրի միջոցով:Վաճառողը հորդորում է պահպանել վճարման անդորրագիրը:
2.4.2 Անկանխիկ վճարման տարբերակ Անկանխիկ վճարման դեպքում Գնորդը պետք է նշի
www.ipmobile.am կայքում փոխանցման նպատակը և այն ապրանքը, որի համար կատարվել է վճարումը:
3. Մատակարարման ժամկետները և ապրանքի հանձնման-ընդունման կարգը
3.1 Ապրանքը Գնորդին մատակարարվում է կողմերի միջև նախապես սահմանված ժամկետում: Ապրանքի մատակարարման վայրի՝ հասցեի տրամադրման ճշտության համար պատասխանատու է միմիայն Գնորդը:
3.2 Մատակարարման ամսաթիվ է համարվում հանձնման-ընդունման ակտում գրանցված ամսաթիվը: Վաճառողի պարտականությունները Գնորդի հանդեպ համարվում են ամբողջ ծավալով կատարված, երբ պատվիրված ապրանքը հանձնվում է Գնորդին: Մատակարարումը իրականացվում է առաքիչների միջոցով, աշխատանքային օրերին՝ ամեն օր, ժամը 10:00-ից մինչև 22:00-ը, Գյումրի քաղաքում, իսկ այն դեպքում, երբ Գնորդը գտնվում է Գյումրի քաղաքից դուրս, ապա Վաճառողի և Գնորդի փոխադարձ համաձայնությամբ կարող են սահմանվել մատակարարման այլ ժամկետներ: Ամեն դեպքում մատակարարման ժամկետները՝ ներառյալ մատակարարման հստակ օրը և վայրը, մինչև ապրանքի մատակարարումը որոշվում է Վաճառողի և Գնորդի փոխադարձ համաձայնությամբ՝ կապի ցանկացած տեսակի միջոցով:
3.3 Վաճառողը ապրանքների մատակարարում իրականացնում է միայն Հայաստանի Հանրապետության տարածքում: Վաճառողը ապրանքների մատակարարումը չի իրականացնում կալանավայրերում, զորամասերում, մետրոյի կայարաններում և նմանատիպ այլ հանրային վայրերում:
3.4 Վաճառողը մատակարարման համար սահմանված ժամկետի մասով՝ ապրանքը սահմանված ժամկետում չմատակարարելու համար ոչ-մի պատասխանատվություն չի կրում, եթե դրանք ծագել են Գնորդի մեղքով, այսինքն՝ սխալ նշված մատակարարման հասցե, նշված հասցեում չգտնվելու, չբնակվելու դեպքում, ինչպես նաև Վաճառողի կամքից անկախ հանգամանքներով, օրինակ՝ բնական աղետի, դժբախտ պատահարի կամ այլ անհաղթահարելի ուժի հետևանքով առաջացած դեպքերում:
3.5 Պատվիրված ապրանքի նկատմամբ Գնորդի սեփականության իրավունքը սկսում է ապրանքի համար սահմանված գինը փաստացի վճարելուց և ընդունման-հանձնման ակտը Գնորդի կողմից ստորագրվելուց հետո: Վաճառողի կողմից ապրանքը Գնորդին հանձնելու պահից սկսած բոլոր ապրանքի հետ կապված ռիսկերը Գնորդինն է:
3.6 Ապրանքը ստանալու պահից Գնորդը պարտավոր է առաքիչի ներկայությամբ բացել փաթեթավորված ապրանքը՝ – ստուգել ապրանքի ամբողջականությունը – կոմպլեկտայնությունը, համոզվելու համար, որ ապրանքը համապատասխանում է պատվիրված տեսականուն և ամբողջովին նոր է և անվնաս: Նշված գործողությունները կատարելուց հետո, ընդունման-հանձնման ակտը ստորագրելով Գնորդը առանց նախապայմանների համաձայնվում է և ընդունում, որ մատակարարված ապրանքը հանդիսանում է իր կողմից պատվիրված ճիշտ ապրանքը, այն համապատասխանում է իր ընտրած տեսականուն, քանակին, ամբողջական է, անվնաս է, լրիվ նոր է, այսինքն օգտագործված չէ և ամբողջությամբ համապատասխանում է
www.ipmobile.am կայքում նշված նկարագրին:
3.7 Պատվիրված ապրանքները կամ ապրանքը ստանալիս Գնորդը պարտավոր է առաքիչին ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ՝ Գնորդի անձը նույնականացնելու համար: Եթե Գնորդը հրաժարվի ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ, ապա առաքիչը իրավունք ունի չհանձնել սույն ապրանքը Գնորդին:
4. Կողմերի իրավունքները և պարտականությունները
Վաճառողը պարտավորվում է
4.1.1 Սույն պայմանագիրը կնքելու պահից սկսած կատարել Գնորդի հանդեպ իր ստանձնած պարտավորությունները՝ սույն պայմանագրին և ՀՀ գործող օրենսդրությանը համաձայն:
4.1.2 Պատվիրված ապրանքի մատակարարման ժամկետների փոփոխության դեպքում Վաճառողը հնարավորինս շուտ այդ մասին պետք է տեղեկացնի Գնորդին պատվերի մատակարարման պայմանների ամբողջական կամ մասնակի փոփոխության մասին՝ փոփոխված պայմանների մասով վերջինիս բանավոր կամ գրավոր համաձայնությունը ստանալու համար: Վաճառողը կապ է հաստատում Գնորդի հետ հեռախոսակապի կամ էլեկտրոնային փոստի միջոցով:
Վաճառողը իրավունք ունի
4.2.1 Ցանկացած պահի միակողմանի փոխել սույն պայմանագրի դրույթները, այդ թվում նաև Ապրանքի գինը, վճարման տեսակներն ու ժամկետները, Ապրանքի մատակարարումը: Բոլոր փոփոխությունները ուժի մեջ են մտնում դրանք կայքում հրապարակելու պահից սկսած և այդ փոփոխությունները հրապարակելու փաստը ապացույց է հանդիսանում, որ Գնորդը տեղեկացված է իրականացված փոփոխությունների մասին :
4.2.2 Ապրանքի որակի հետ կապված բողոքները չընդունել, եթե չեն պահպանվել գնված ապրանքի ապրանքային տեսքը, պահպանման պայմանները, սպառողական հատկանիշները կամ այն դեպքերում, երբ ապրանքի թերությունները առաջացել են Գնորդի անփութության կամ արտադրողի կողմից սահմանված Ապրանքի շահագործման պայմանների խախտման հետևանքով կամ, եթե թերությունները առաջացել են ապրանքի վրա ցանկացած տեսակի արտաքին ներգործության հետևանքով:
4.2.3 Չմատակարարել պատվիրված ապրանքը կամ արդեն մատակարարված ապրանքը հետ պահանջել Գնորդից, եթե դրա համար սահմանված գինը չի վճարվել կամ վճարվել է ոչ ամբողջական:
Գնորդը պարտավոր է
4.3.1 Մինչև Պայմանագրի կնքումը, մանրամասն ծանոթանալ սույն Պայմանագրի բովանդակությանը և դրանով սահմանված պայմաններին, ինչպես նաև
www.ipmobile.am կայքում վաճառվող ապրանքների համար սահմանված գներին:
4.3.2 Վաճառողից գնում կատարելուց Գնորդը Վաճառողին կամ Վաճառողի աշխատակից հանդիսացող առաքիչին պարտավոր է ներկայացնել իր անձը հաստատող փաստաթուղթը , ինչպես նաև պատվիրված ապրանքը մատակարարելու համար տրամադրել հստակ և ճիշտ հասցե միայն Հայաստանի Հանրապետության սահմանների մեջ:
4.3.3 Վճարել պատվիրված ապրանքի համար
www.ipmobile.am կայքում նշված գինը՝ սույն պայմանագրի պայմաններին համաձայն:
4.3.4 Պատվիրված ապրանքը ստանալու պահին ստորագրել ընդունման-հանձնման ակտը:
5. Ապրանքի համար վճարված գումարի վերադարձը
5.1 Կողմերի միջև ապրանքի համար վճարված գումարի վերադարձի վերաբերյալ վեճի դեպքում Կողմերը ղեկավարվում են սույն Պայմանագրով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, «Սպառողների իրավունքների պաշտպանության» մասին Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության Կառավարության «18 փետրվարի 2002 թվականի N 140» որոշումով, այլ նորմատիվ իրավական ակտերով, որոնք կարգավորում են Գնորդի և Վաճառողի միջև իրավական հարաբերությունները:
5.2 Ամեն դեպքում Վաճառողը կարող է հրաժարվել հետ ընդունել Գնորդի կողմից գնված ապրանքը, հրաժարվել փոխանակել և հետեվաբար չվերադարձնել գնված ապրանքի համար վճարված գումարը և չընդունել վերադարձվող ապրանքը, եթե պահպանված չեն ապրանքի ապրանքային տեսքը, սպառողական հատկությունները կամ, եթե ապրանքը ներկայացվել է վնասված վիճակում, ինչի հետևանքով ապրանքի աշխատանքը խափանված է: Միևնույն ժամանակ ապրանքը պետք է լինի նոր, ապրանքի վրա պետք է առկա լինեն պահպանիչ թաղանթները և չլինի՝ թե արտաքին տեսքով , թե իր ներքին պարունակությամբ և հատկություններով օգտագործման հետքեր, ներառյալ, հիշողության պահոցում նկարներ, ցանկացած տեսակի էլեկտրոնային հաղորդագրություններ, նշումներ, հեռախոսային համարներ և ցանկացած այլ բնույթի տեղեկատվություն կամ ֆայլեր, որոնք ապրանքի մեջ հայտնվել են շահագործման կամ օգտագործման հետևանքով: Ընդ որում անվնաս պետք է լինեն նաև ապրանքի տարան և փաթեթավորումը: Սույն կետով սահմանված դրույթները տարածվում են նաև ապրանքի կամ ապրանքների կոմպլեկտում պարունակվող տարրերի վրա:
5.3 Գնորդը իր պահանջները Վաճառողին ներկայացնում է գրավոր, որին տրվում է գրավոր պատասխան հնարավորինս սեղմ ժամկետներում աշխատանքային օրերի ընթացքում: Ընդ որում Գնորդի պահանջները ենթակա կլինեն քննարկման, եթե Գնորդը ներկայացնի ապրանքը Վաճառողից գնելու փաստը հավաստող փաստաթուղթ՝ վճարման անդորրագիր:
6. Վեճերի լուծման կարգը
6.1 Կողմերի միջև վեճի առաջացման դեպքում վեճը պետք է լուծվի բանակցությունների միջոցով, իսկ այն դեպքերում, երբ բանակցությունների արդյունքում վեճը չլուծվի, ապա Կողմերը կարող են դիմել դատարան՝ վեճը լուծելու համար: Վեճերի լուծումը հանձնվելու է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող դատարաններին:
7. Ֆորս-մաժոր կամ անհաղթահարելի ուժի ազդեցություն
7.1 Սույն պայմանագրով պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու դեպքում Կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության արդյունք, որը ծագել է պայմանագիրը կնքելուց հետո, որը Կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել: Այդպիսի իրավիճակներ են՝ երկրաշարժը, ջրհեղեղը, պատերազմը, ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարելը, հաղորդակցության միջոցների աշխատանքների դադարեցումը, պետական մարմինների ակտերը և այլն, որոնք անհնարին են դարձնում պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարումը: Եթե անհաղթահարելի ուժի ազդեցությունը շարունակվում է 3 (երեք) ամսից ավելի, ապա Կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի լուծել պայմանագիրը՝ այդ մասին նախապես գրավոր տեղյակ պահելով մյուս կողմին:
8. Գաղտնիություն և անձնական տվյալների պաշտպանություն
8.1 www.ipmobile.am կայքում պատվերը ձևակերպելու ժամանակ Գնորդը իր մասին տրամադրում է հետևյալ տեղեկատվությունը՝ անուն, ազգանուն, հայրանուն, հեռախոսի համար, էլեկտրոնային հասցե, հաշվառման հասցե, փաստացի բնակության հասցե (եթե հաշվառման հասցեն տարբերվում է բնակության հասցեից), որտեղ պետք է մատակարարվի պատվիրված ապրանքը
8.2 Վաճառողը օգտագործում է Գնորդից ստացված տեղեկատվությունը՝ Գնորդի հանդեպ ձեռք բերված իր պարտականությունները կարատելու համար:
8.3 Վաճառողը պարտավորվում է չհրապարակել Գնորդից ստացված տվյալները բացառությամբ սույն պայմանագրով և օրենքով սահմանված դեպքերի: Վաճառողը կարող է նման տվյալները փոխանցել գործակալներին և երրորդ անձանց, ովքեր գործում են Վաճառողի հետ պայմանագրի հիման վրա՝ Գնորդի հանդեպ ստանձնած պարտավորությունները կատարելու նպատակով, ինչի համար Գնորդը սույնով տալիս է իր անվերապահ համաձայնությունը:
8.4 Ընդունելով սույն օֆերտան՝ Գնորդը տալիս է իր թույլտվությունը և համաձայնությունը առ այն, որ « ԻՊ Մոբայլ ս» -ն մշակի իր անձնական տվյալները, այդ թվում նաև անունը, ազգանունը, հայրանունը, բոլոր տրամադրված հասցեները, հեռախոսահամարները, էլեկտրոնային հասցեները, իրականացնի անձնական տվյալների հավաքագրում, համակարգում, կուտակում, պահպանում, ճշգրտում (թարմացում, փոփոխում), օգտագործում, ոչնչացում, ինչպես նաև դրանք փոխանցել ենթագործակալներին՝ դրանց հետագայում վերամշակման համար, ներառյալ անձնական տվյալների հավաքագրում, համակարգում, կուտակում, պահպանում, ներառյալ անձնական տվյալների հավաքագրում, համակարգում, կուտակում, պահում, ճշգրտում (թարմացում, փոփոխում), օգտագործում, ոչնչացում ծառայության որակը բարելավելուն ուղղված ուսումնասիրությունների իրականցման, մարկետինգային ծրագրերի իրագործման, վիճակագրական հարցումների, ինչպես նաև շուկայում իր ծառայությունների առաջ խաղացման համար Գնորդի հետ կապի տարբեր միջոցներով ուղղակի կապ հաստատելով, ներառյալ փոստային հղում, էլեկտրոնային փոստ, հեռախոսահամարներ, ինտերնետ ցանց, սակայն և չսահմանափակվելով դրանցով, Գնորդը տալիս է իր համաձայնությունը և թույլտվությունը առ այն, որ « ԻՊ Մոբայլ » -ն և նրա ենթագործակալները մշակեն Գնորդի անձնական տվյալները ավտոմատացված տվյալների բազայի միջոցով: